211652_close_icon
views-count95393 դիտում article-date 09:24 28-12-2017

Ահազանգ է ստացվել, որ Երևանում՝ Լենինգրադյան փողոցում, ձիերի երամակ է հայտնվել. ժամանել են մեծ թվով փրկարարներ ու ոստիկաններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ժամը 06։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լենինգրադյան փողոցում ձիերի երամակ կա և ձիերին անվտանգ վայր տեղափոխելու նպատակով անհրաժեշտ է փրկարարների միջամտությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոչ միայն ԱԻՆ-ի ներկայացուցիչներ, այլ նաև Ոստիկանության Մալաթիայի բաժնի և Երևանի 1-03 շտապօգնության ծառայողներ։ Այս պահին ոստիկանները պարզում են ձիերի սեփականատիրոջ ինքնությունը։ Ձիերից երկուսին պարանով էլեկտրասյունից կապել են քաղաքացիները, մինչև կժամանեին փրկարարները։ Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր