211652_close_icon
views-count59462 դիտում article-date 14:37 19-12-2017

Արտակարգ դեպք Երևանում. 20-ամյա քաղաքացին «Միրաժ» հյուրանոցային համալիրում ինքնասպանություն գործելու նպատակով վնասել է որովայնը

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 18-ին «Ավան հոգեկան առողջության կենտրոն» Փակ Բաժնետիրական Ընկերությունից ստացված դիմումի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված կենտրոնից Ոստիկանության Նոր Նորքի բաժին հայտնել են, որ 1 օր առաջ ինքնավնասումներով իրենց մոտ է ընդունվել մի քաղաքացի։ Նշված կենտրոն մեկնած ոստիկանները պարզել են, որ այդ քաղաքացին Երևան քաղաքի Շինարարների փողոցի բնակիչ՝ 20-ամյա Մարտին Հ.-ն է, ով Ավան 7-րդ փողոցում գտնվող «Միրաժ» հյուրանոցային համալիրում ապակու կտորով ինքնասպանություն գործելու նպատակով վնասել է որովայնը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր