211652_close_icon
views-count655 դիտում article-date 15:22 22-08-2026

Ձեզ բացակա չենք դնի, Մալիշկա գյուղի լեգենդ դարձած հերոսներ․ դուք հանուն Արցախի ու Հայաստանի զոհաբերեցիք Աստծո կողմից նվիրաբերված ամենաթանկը՝ կյանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Արցախյան բոլոր պատերազմներում իր հերոսներն է տվել նաև Վայոց ձորի մարզի Մալիշկա բնակավայրը և լեգենդ դարձած հերոսների հիշատակը հավերժացնելու համար գյուղի գլխավոր փողոցում վեր է խոյանում նրանց հիշատակը հավերժացնող գողտրիկ մի անկյուն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գրեթե ամեն օր հերոսների հիշատակը հավերժացնող այդ անկյուն են այցելում ոչ միայն հերոսների հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, այլ նաև հանրապետության տարբեր մարզերից, Երևանից և արտերկրից Մալիշկա գյուղ այցելողները։

Ամեն անգամ ծաղիկներ խոնարհելիս գրեթե միշտ բոլորն ասում են․ «Բարձունքը մերն է, տղերքը չկան, Տղերքն ավելի բարձրում մնացին»։ Ու ի լուր աշխարհի նշում են՝ «Մենք ձեզ բացակա չենք դնի, դուք հանուն Արցախի ու Հայաստանի նվիրաբերեցիք Աստծո կողմից ձեզ տրված ամենաթանկ բանը՝ կյանքը»։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+

Նմանատիպ նյութեր