211652_close_icon
views-count35463 դիտում article-date 16:14 12-09-2017

Արտակարգ դեպք Երևանում. 36-ամյա տղամարդն ինքնասպանություն գործելու նպատակով իրեն ժավելի սպիրտ է ներարկել

Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։20-ի սահմաններում շտապօգնության հերթապահ խումբը Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգել է, որ կանչով մեկնել են Սիլիկյան թաղամասի գերեզմանատուն, որտեղ հայտնաբերել են մի տղայի, ում ինքնազգացողությունը վատ է եղել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված երիտասարդը «թունավորում՝ կենցաղային նյութով» ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Հիվանդանոց մեկնած Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Տեր-Պողոսյանի գլխավորությամբ պարզել են, որ այդ քաղաքացին Սիլիկյան թաղամասի բնակիչ՝ 36-ամյա Էրիկ Մ.-ն է, ով անձնական խնդիրներ ունենալու պատճառով իրենց փողոցի վերջնամասում գտնվող գերեզմանատանը ինքնասպանություն գործելու նպատակով իրեն ժավելի սպիրտ է ներարկել։ Փաստի առթիվ Մաշտոցի ոստիկանության հետաքննչական բաժնում հետաքննություն է սկսվել։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր