39410 դիտում
15:55 18-09-2018
Արտակարգ դեպք Երևանում․ 28-ամյա տղան ինքնասպանություն գործելու նպատակով շեղբով վնասել է նախաբազուկը, իսկ հետո կուլ է տվել 3 ածելի
Երեկ, սեպտեմբերի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևանի 1-03 Շտապօգնության 5-րդ ենթակայանի բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է Ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ մարմնական վնասվածքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխել մի երիտասարդի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Ջրվեժ թաղամասի բնակիչ 28-ամյա Դավիթ Տ․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «նախաբազկի կտրած վերք, արյունահոսություն, ստամոքս-աղիքային տրակտիտ» ախտորոշմամբ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է որ Դավիթ Տ․-ն նույն օրն իրենց տանը ինքնասպանություն գործելու նպատակով շեղբով վնասել է նախաբազուկը, որից հետո կուլ է տվել 3 ածելի։
Փաստի առթիվ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
4378 դիտում
10:03 10-03-2020
Ինքնասպանության փորձ կատարած երիտասարդը մինչ այդ ածելի էր կուլ տվել. նրա տեղն այժմ անհայտ է. «Հայկական ժամանակ»