Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ «Ադանա» ռեստորանի մոտ, հրդեհ է բռնկվել ընթացող «Mercedes»-ում. այն դարձել է ոչ շահագործելի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ օգոստոսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11:10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ հրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Մինչ կժամանեին ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, կրակի դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ դարձել է ոչ շահագործելի և վերածվել է մոխրի։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Սահակ Թադևոսյանի, Արթուր Կոծինյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սևադա Բաբայանն ու Արմեն Մանուկյանը։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենան վարելու ընթացքում վարորդը կրակ և ծուխ է նկատել, կանգնել է ու փորձել մարել այն, սակայն կրակը շատ արագ էր տարածվել։
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։