211652_close_icon
views-count144459 դիտում article-date 15:48 14-12-2017

Արտակարգ ու ողբերգական դեպք Սյունիքի մարզի Լիճքի պղնձի հանքավայրում. բեռնատարը գլխիվայր շրջվել է, 64-ամյա վարորդի դին մնացել է մեքենայի տակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում դեռևս անհայտ պայմաններում Մեղրիի տարածաշրջանի Լիճքի պղնձի հանքավայրում «Բելազ» մակնիշի ավտոմեքենայի՝ գլխիվայր շրջվելու հետևանքով քաղաքացի է մահացել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի և ավագ տեսուչ Անդրանիկ Ոսկանյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Մեղրիի բաժնի օպերատիվ խումբը՝ Մեղրիի ոստիկանապետ Արա Դավթյանի գլխավորությամբ։ Այս պահին դեպքի վայրում տեղազննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները՝ ավագ քննիչ Մինաս Մինասյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Քաջարան քաղաքի բնակիչ՝ 64-ամյա Վաչիկ Սարգսյան էր, ով աշխատում էր նշված հանքավայրում։ Տեղի ունեցածը ճանապարհատրանսպորտային, թե դժբախտ պատահար է, պարզ կլինի նախաքննության ընթացքում և հնարավոր է՝ քրեական գործ հարուցվի աշխատանքային կանոնների չպահպանման հոդվածով։ Ոստիկանների կանչով դեպքի վայր են ժամանում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային հրշեջ-փրկարարական ջոկատը, որպեսզի փրկարարները բեռնատարի՝ դարձի բերելուց հետո կարողանան տակից դուրս բերել դին։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սուրեն Խաչատրյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր