slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Ողբերգական ավտովթար՝ Վայոց Ձորում. Mercedes-ը «Քարի տակ» սննդի կետի մոտ բախվել է ծառին և գլխիվայր շրջվել, փրկարարները վարորդի դին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, ժամանել են մարզի և Եղեգնաձորի ոստիկանապետերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
211652_close_icon

Ողբերգական ավտովթար՝ Վայոց Ձորում. Mercedes-ը «Քարի տակ» սննդի կետի մոտ բախվել է ծառին և գլխիվայր շրջվել, փրկարարները վարորդի դին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, ժամանել են մարզի և Եղեգնաձորի ոստիկանապետերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count46115 դիտում article-date 15:14 13-11-2022
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 118 կմ հատվածում՝ Արփի գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և գլխիվայր շրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետանքով վարորդը տեղում մահացել է։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավճակների նախարարության Փրկարար ծառայության Եղեգնաձորի թիվ 59 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանն ու ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը։

Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած վարորդի ինքնությունը։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 140+
140+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր