211652_close_icon
views-count144910 դիտում article-date 17:31 07-12-2017

Արտակարգ դեպք Երևանում. 30-ամյա տղամարդը մարմնավաճառուհու հետ «Լյուքս» հյուրանոցում «թեժ գիշեր» անցկացնելուց հետո առավոտյան նկատել է, որ իրեն թալանել են

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել երեկ՝ դեկտեմբերի 6-ին, Երևանում տեղի ունեցած անձնական ունեցվածքի գողության փաստով։ Ժամը 20։00-ի սահմաններում Երևան քաղաքի Չարենցի փողոցի բնակիչ՝ 30-ամյա Հրանտ Գ.-ն Ոստիկանություն ահազանգել է, որ գիշերը անցկացրել է Շևչենկո փողոցի 6 հասցեում գործող «Լյուքս» հյուրանոցում, որտեղ իր հետ ժամանակ է անցկացրել մի մարմնավաճառուհի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հրանտ Գ.-ն մարմնավաճառուհու հետ «թեժ գիշեր» անցկացնելուց հետո առավոտյան հայտնաբերել է, որ մարմնավաճառուհին իրենից գողացել է իր մոտ եղած 300 հազար դրամը։ Ոստիկանությունը ձեռնարկում էանհրաժեշտ գործողություններ՝ մարմնավաճառուհու ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր