211652_close_icon
views-count96193 դիտում article-date 15:57 16-04-2023

Առանձնակի դաժանությամբ դեպք Երևանում հայտնի «Լյուքս Քասլ» հյուրանոցում․ պարանոցը կտրած կնոջը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց․ ենթադրյալ կասկածյալը, ով նրա որդին է, չկարողացավ պարեկներից ու ոստիկաններից փախչել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 16-ին, առանձնակի դաժանությամբ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Սևքարեցի Աաքոյի 92 հասցեում «Լյուքս Քասլ» հյուրանոցային համալիր, որտեղ սենյակներից մեկում հայտնաբերել են ծայրահեղ ծանր վիճակում գտնվող արնաշաղախ կնոջ։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը։

Ժամանել են նաև Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Արման Պապյանը ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանը։

Մինչ ոստիկանների ժամանումը, բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել պարանոցը կտրած կնոջը, ապա նրան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել հիվանդանոց։ 

Քանի որ բժիշկները չէին կարողանում միայնակ վիրավորին տեղափոխեին, նրան պատգարակով 4-րդ հարկից իջեցրել և շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Մարտին Ենոքյանն ու Ռաֆիկ Պռազյանը։

Այս պահին նույն գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ նույն գումարտակի պարեկներ Տաթևիկ Պարոնյանն ու Ռաֆիկ Հովսեփյանը սահմանազատել են տարածքը։

Տեղում նշված վայրից Ոստիկանության Արբակիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարեկների հետ մի երիտասարդ տղայի վնասազերծեցին ու Պարեկային ծառայության ավտոմեքենայով տեղափոխեցին թիվ 1 համալսարանական հիվանդանոց, քանի որ նա մարմնական վանսվածքներ էր ստացել։

Այս պահին դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի գլխավորությամբ։

Նշված հյուրանոցային համալիրի բակային հատվածում, որտեղից շարժ կա դեպի շենքի ներս, մուտքի մոտ պարեկներն ու ոստիկանները հայտնաբերել են դանակ, որի վրա առկա են արնանման հետքեր։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է՝ այդ դանակը հանցագործության գործիքն է։ 

Հյուրանոցի 4-րդ հարկի 415 սենյակում՝ անկողնում և հատակի վրա հայտնաբերվել են բավական շատ արնանման հետքեր։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Պարեկների ավտոյով հիվանդանոց տեղափոխվածը հանցագործություն կատարողն է, ով իր մոտ եղած դանակով 4-րդ հարկում գտնվող կնոջ պարանոցն է կտրել, սակայն չհասցրեց փախնել։ Ոստիկաններն ու պարեկները բռնեցին; Բայց քանի որ վնասվածքներ էր ստացել, տեղափոխեցին հիվանդանոց։ Իսկ վիրավոր կինը, ում կյանքի համար բժիշկները պայքարում են, ենթադրյալ կասկածյալի մայրն է»։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 227+
227+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր