Երևանում 24-ամյա երիտասարդը «Հոթել Լյուքս» հյուրանոցում և ավտոմեքենայի սրահում պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել անչափահասի հետ
24-ամյա Արթուր Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախապես իմանալով, որ Ա. Ա-ի 16 տարին լրացած չէ, պարբերաբար Երևան քաղաքի Շեվչենկոյի փողոցի վրա գտնվող «Հոթել Լյուքս» հյուրանոցային համալիրում և Աբովյան քաղաքի մերձակայքում՝ իրեն պատկանող «Ֆոլցվագեն Գոլֆ 3» մակնիշի ավտոմեքենայի սրահում սեռական հարաբերություններ է ունեցել Ա. Ագատյանի հետ եւ վերջինիս նկատմամբ կատարել է նաև սեքսուալ բնույթի գործողություններ:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել նաեւ 141 հոդվածի 2-րդ մասի 1,3 կետերով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: