59779 դիտում
11:39 30-11-2017
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. 48-ամյա հայրը, իսկ հետո արդեն Աբովյանի բժիշկները, փրկել են ընտանիքի 5 անդամների կյանքը
Երեկ՝ նոյեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 02:50-ի սահմաններում Աբովյան բժշկական կենտրոն «սուր էկզոգեն թունավորում հարցականով շմոլ գազով» ախտորոշմամբ տեղափոխվել են մի քանի քաղաքացիներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ ովքեր պարզել են, որ նշված անձինք բնակվում են Զովք գյուղում:
Նրանք են՝ 26-ամյա Աստղիկ Սաֆարյանը, 19-ամյա Լիլիթ Ղազարյանը, 19-ամյա Գրետա Սաֆարյանը, 17-ամյա Աբել Սաֆարյանը և 46-ամյա Ռիտա Սաֆարյանը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս տանը լոգանք են ընդունել, որից հետո Ա. Սաֆարյանի հայրը՝ 48-ամյա Կարեն Սաֆարյանը նկատել է, որ ընտանիքի անդամները վատ են զգում և շտապ ահազանգել է 1-03 ծառայություն:
Փաստի առթիվ Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածների մեջ կա ուսանող և դպրոցի սաներ:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
50620 դիտում
12:24 07-01-2018
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Աբովյանի բժիշկները փրկել են ինքնասպանության փորձ կատարած 19-ամյա տղայի կյանքը