211652_close_icon
views-count4672 դիտում article-date 21:23 27-03-2026

ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ․ Ռազմիկ Մխոյանն ունի բոլորիդ աջակցության կարիքը

ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ 
Սիրելի՛, բարի ու գթասիրտ մարդիկ

Այս գրառումը պարզապես օգնության խնդրանք չէ… 

Սա պայքար է կյանքի համար 

Նկարում 28-ամյա Ռազմիկ Սասունի Մխոյանն է ամուսնացած է ունի մեկ երեխա արդեն 4 օրեկան

Նա պայքարում է ծանր հիվանդության դեմ։

2025թ․ ապրիլին իրականացված հետազոտությունների արդյունքում նրա մոտ ախտորոշվել է պլազմացիտոմա՝ ոսկրերի քայքայմամբ։ 

Բուժման ընթացքում, ճառագայթային թերապիայի առաջին սեանսի ժամանակ, ոսկրերի քայքայման հետևանքով առաջացել է կոնքի հատվածի կոտրվածք, ինչի արդյունքում իրականացվել է ծանր վիրահատություն՝ կոնքի ոսկորի հատվածի հեռացում։

Վերականգնողական փուլից հետո Ռազմիկը շարունակել է բուժումը և գտնվել է բժիշկների հսկողության տակ, պարբերաբար իրականացվել են հետազոտություններ, ներառյալ արյան անալիզներ՝ նաև արտերկրում (Գերմանիա)։

Սակայն 2026թ․ փետրվարին կատարված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հիվանդությունը կրկնվել է և անցել է ավելի ծանր փուլ՝ 

Multiple myeloma (մելոմա)

Բուժումը կազմակերպվում է ՀՀ Արյունաբանական կենտրոն-ում, մասնագետ բժիշկ արյունաբան Գևորգ Սաղումյանի հսկողությամբ, որտեղ նշանակվել է հետևյալ բուժման սխեման՝ 

Daratumumab (դարատումումաբ) 
Bortezomib (բորտեզոմիբ) 
Lenalidomide (լենալիդոմիդ) 

Նշված բուժումը կենսական նշանակություն ունի և պահանջում է անհապաղ շարունակություն 

Այս պահին արդեն անցել է առաջին քիմիաթերապիայի ցիկլը, առջևում դեռ մի քանի ցիկլ և ամենակարևորը՝ ոսկրածուծի փոխպատվաստում։

Բոլոր բժշկական փաստաթղթերը՝ անալիզների պատասխանները, բժիշկների եզրակացությունները և հետազոտությունների արդյունքները կցվում են այս գրառմանը։

Այս պահին շտապ անհրաժեշտ է գումար հատկապես դեղորայքի ձեռքբերման համար, քանի որ առանց դրանց բուժումը հնարավոր չէ շարունակել…

Ցավոք, ընտանիքի ֆինանսական հնարավորությունները լիովին սպառվել են 

Այն, ինչ հնարավոր էր, արդեն արվել է… հիմա հույսը դուք եք 
Խնդրում ենք ձեզ՝ 

աջակցեք հնարավորության սահմաններում տարածեք այս գրառումը, որովհետև գուցե հենց ձեր մեկ share-ը փրկի կյանք 
Յուրաքանչյու ամենափոքր աջակցությունը կարող է դառնալ կյանքի շարունակություն 

Այստեղ ենք թողնում կնոջ բանկային տվյալները 

Կին՝ Մերի Աղաջանյան Գեղամի 
Հաշվեհամար — (2471003954300010)

Բանկային քարտ (Ardshinbank) — 4454300005207425

Telcell Wallet — 094702176 

Կոնտակտ — 077875859 (եղբայր՝ Գուրգեն Մխոյան Սասունի)


Տեղեկացնում ենք նաև՝ 

ՌԴ-ում գտնվող մեր հայրենակիցների համար բացվել է փոխանցման հնարավորություն ռուբլով 

Սբերբանկ (Sberbank) քարտ — 2202 2084 9343 9492
Գուրգեն Սասունովիչ 


Խնդրում ենք հնարավորության դեպքում աջակցել 
Նաև շատ կարևոր է տարածել այս տեղեկությունը, որպեսզի հասնի ավելի շատ մարդկանց 

Շնորհակալ ենք յուրաքանչյուրիդ 

Եկե՛ք միասին կանգնենք կյանքի կողքին… 

Եկե՛ք փրկենք Ռազմիկի կյանքը 

Շնորհակալություն ձեր բարի և մեծ սրտերի համար 

 

Նմանատիպ նյութեր