77034 դիտում
11:43 28-11-2017
Երևանում «Շողակաթ» հեռուստաընկերության 23-ամյա օպերատորը փրկել է 63–ամյա կնոջ կյանքը
Երեկ՝ նոյեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:15-ի սահմաններում Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի բնակիչ, 23-ամյա Տիգրան Մինասյանը Կիևյան կամրջի վրա կարողացել է կանխել քաղաքացու ինքնասպանության փորձը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տ. Մինասյանը այդ պահին անցնելիս է եղել կամրջի վրայով, երբ նկատել է, որ մի կին անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել:
Տ. Մինասյանին հաջողվել է համոզել այդ կնոջը, ով Երևան քաղաքի բնակիչ, 63-ամյա Սվետլանա Հ.-ն է, հետ գալ կամրջի վտանգավոր եզրագծից, որից հետո արդեն դեպքի վայր ժամանած Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները կնոջը տեղափոխել են Ոստիկանության Մաշտոցի բաժին:
Փաստի առթիվ նույն բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կնոջը փրկած Տ. Մինասյանը աշխատում է «Շողակաթ» հետռուստաընկերությունում՝ որպես օպերատոր:
[b]«Շողակաթ» հեռուստաընկերության 23-ամյա օպերատոր Տիգրան Մինասյանն է, ով փրկել է 63-ամյա կնոջ կյանքը
[/b][img]http://st0.shamshyan.com/editor/0047107001511890799256300.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: