119084 դիտում
13:49 22-11-2017
Ողբերգական դեպք Սյունիքի մարզում. 2 օր առաջ անհայտ կորած տղամարդու դին և նրա վարած ավտոմեքենան հայտնաբերվել է Գորհայքի լճի տարածքում. ժամանել են քննչականի պետն ու վաշտի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 178.2-րդ կմ հատվածում Գորհայքի լճի տարածքում ավտոմեքենա է ընկել, որից 20 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է տղամարդու դի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամաել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Ժամանել են նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, ավագ հետաքննիչ Սուրեն Վարդանյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկութունը փոխանցել է Ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Սիսիանի ոստիկանապետ Արմեն Մարկոսյանի գլխավորությամբ:
Տեղում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Արմեն Կավեյանի գլխավրոությամբ:
Այս պահին դեպքի վայրում տեղազննություն են կատարում Սիսիանի քննչական բաժնի ավագ քննիչ Արիստակես Գրիգորյանն ու Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության փորձաքրեագետ Գոռ Մկրտչյանը:
Տեղում են նաև ՀՀ ՊՆ Ռազմական Ոստիկանության Սիսիանի Ռազմական Ոստիկանության ներկայացուցիչ Ռոլանդ Օղիկյանը:
Ոստիկաններն ու քննիչները ВАЗ 2106 մակնիշի 35 DA 176 համարանիշի ավտոմեքենայում հայտնաբերել են Վայոց Ձորի մարզի Զառիթափ գյուղի բնակիչ, 24-ամյա Թաթուլ Թադևոսյանին, ով, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ 2 օր է՝ Ոստիկանության Վայքի բաժնի կողմից որոնվում էր որպես անհայտ կորած:
Փաստի առթիվ Սիսիանի քննչական բաժնում ավագ քննիչ Ա. Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում և նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+