24215 դիտում
11:41 13-11-2017
Երևանում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. վերջինն էլ բախվել է կայանված Range Rover-ին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 12-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
ժամը 14:10-ի սահմաններում Արշակունյաց պողոտայի թիվ 47 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 22-ամյա Նարեկ Բաբայանի վարած Mercedes մակնիշի 01 AA 017 համարանիշի և 28-ամյա Հունան Նահապետյանի վարած Opel մակնիշի 35 CR 754 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով էլ Opel-ը բախվել է Երևանի բնակիչ, Դավիթ Համբարձումյանին պատկանող, կայանված վիճակում գտնվող Range Rover մակնիշի 07 DO 770 համարանիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով վարորդներ Հ. Նահապետյանն ու Ն. Բաբայանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+