94804 դիտում
22:53 10-11-2017
Առեղծվածային դեպք Գեղարքունիքի մարզում. 73-ամյա կինը գրություն է ստացել. «Ամուսինդ Սովետի ժամանակ մատնել է ինձ, եթե 150 հազար դրամ գերեզմանաքարի մոտ չդնես՝ այն կկոտրեմ»
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Սևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած շորթման փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սևան քաղաքի Աբովյան փողոցի բնակիչ, 73-ամյա Թերեզա Միրաքյանը Ոստիկանության Սևանի բաժին հայտնել է, որ սեպտեմբերի 20-ին իրեն պատկանող Լճաշեն գյուղի 13-րդ փողոցի թիվ 13 տան բակում հայտնաբերել է երկտող: Այնտեղ գրված է եղել, որ նրա հանգուցյալ ամուսնինը, ով մահացել է 2015 թվականին՝ Գագիկ Միրաքյանը, Սովետի ժամանակ իրեն մատնել է:
Առեղծվածային նամակագիրը Թ. Միրաքյանից պահանջել է 150 հազար դրամ գումար, ասելով, որ այդ գումարը մեկ ամսվա մեջ թողնի գերեզմանաքարի ներքևի հատվածում, հակառակ դեպքում՝ սպառնացել է, որ գերեզմանաքարը կկոտրի:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
21943 դիտում
18:59 26-12-2024
Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի առաքիչին ՊԾ Կոտայքի գումարտակի պարեկները անակնկալ առաքեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ