Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով զոհված զինվորի հարազատներին էր տրամադրվել 4 մլն դրամ, մինչդեռ նրանք պնդում են, թե չեն կարողանում վճարել գերեզմանաքարի՝ 200 հազար դրամ պարտքը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել` Տավուշի մարզի Ոսկևան գյուղի բնակիչ, 22-ամյա զինծառայող Արման Հարությունյանի զոհվելուց հետո ինչքան գումար է փոխանցվել զոհվածի ընտանիքին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ցավալի դեպքից հետո ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարությունը նշված ընտանիքին տրամադրել էր 4 մլն դրամ:
Երեկ՝ փետրվարի 15-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/15/77136/]տեղեկացրել [/url]էր, որ նշված ընտանիքը չի կարողանում վճարել տղայի գերեզմանաքարի համար 200 դրամի պարտքը: Հրապարակումից հետո Հայաստանի Երիտասարդական հիմնադրամը՝ ղեկավար Կարեն Ավագյանի գլխավորությամբ օգնության ձեռք էր մեկնել զոհված զինվորի ընտանիքին՝ պատրաստակամություն հայտնելով վճարել նշված գումարը:
Ի դեպ, տեղեկությունը այն մասին, որ Ա. Հարությունյանի ընտանիքը չի կարողանում վճարել գերեզմանաքարի վճարը, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին էր փոխանցել «ԱՐՇԱԿ ԴԱԲԱՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՅՐ ՄԱՆԵ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԿ-ն: