211652_close_icon
views-count77175 դիտում article-date 10:02 10-11-2017

Խոշոր ավտովթար Հրազդանում. բախվել են Opel-ն ու Mercedes-ը, վերջինը գլխիվայր շրջվել է, իսկ նրա վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում՝ Վանատուր թաղամասի հարևանությամբ, բախվել են Հրազդանի բնակիչ՝ 22-ամյա Արման Աբելյանի վարած Opel մակնիշի 9856 HP համարանիշի և դեռևս չճշտված վարորդի կողմից վարած Mercedes 35 NG 924 համարանիշի մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ը գլխիվայր շրջվել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Բախման հետևանքով էլ պոկվել է Opel-ի հետևի անվահեծանը, իսկ Mercedes-ի վարորդն էլ դեպի վայրից դիմել է փախուստի։ Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ Mercedes-ի «փախստական» վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր