211652_close_icon
views-count44699 դիտում article-date 13:14 09-11-2017

Արտակարգ ու տարօրինակ դեպք Մասիս քաղաքում. 32-ամյա ամուսինը, ծեծելով 27-ամյա կնոջը, ստիպել է ինքնասպանություն գործելու նպատակով ժավել խմել, օպերատիվ են գործել Մասիսի ոստիկանները

Երեկ՝ նոյեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Մասիս քաղաքի 2-րդ թաղամասի 12 հանրակացարանի 38-րդ կուրսի 14/1 սենյակում փեսան ծեծի է ենթարկել կնոջը, տևական ժամանակ փակել սենյակում, իսկ հետո ստիպողաբար՝ քաշելով նրան, տարել է լոգարան և պարտադրել է, որ կինը ինքնասպանություն գործելու նպատակով ժավել խմի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Մասիսի բաժին ստացված ահազանգին օպերատիվորեն արձագանքել են Մասիսի ոստիկանները և մեկնել են նշված վայր։ Արդեն տանը ոչ սթափ վիճակում հայտնաբերել են նույն հասցեի բնակիչ՝ 32-ամյա Դավիթ Մանվելյանին, իսկ լոգարանում հայտնաբերել են նրա կնոջը՝ 27-ամյա Ա. Հ.-ին։ Ոստիկանները կարողանում են Դ. Մանվելյանին տեղափոխել Ոստիկանության Մասիսի բաժին, իսկ Ա. Հ.-ին էլ տեղում օգնություն են ցուցաբերում, որից հետո տրվում է դատաբժշկի ուղեգիր։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փեսայի կողմից կնոջը ծեծի ենթարկելու և ստիպողաբար ինքնասպանություն գործելու պարտադրելու փաստին ականատես է եղել զոքանչը՝ 58-ամյա Արաքսյա Հայրապետյանը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր