211652_close_icon
views-count27350 դիտում article-date 10:43 03-11-2017

Ավտովթար Լոռու մարզում. Վանաձորում բախվել են 39-ամյա վարորդի Volkswagen Golf-ը և 66-ամյա վարորդի Renault Logan-ը, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի և Տավրոսի 18 փողոցի խաչմերուկում բախվել են Վանաձոր քաղաքի բնակիչներ՝ 39-ամյա Ալբերտ Կարապետյանի վարած Volkswagen Golf մակնիշի 35 AT 625 համարանիշի և 66-ամյա Սամվել Ղազարյանի վարած Renault Logan մակնիշի 671 ԼԼ 36 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Renault Logan-ի ուղևոր՝ Վանաձորի բնակիչ, 51-ամյա Նարինե Մարտիրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Նարեկ Լալայանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր