21314 դիտում
14:07 11-06-2023
Խոշոր ավտովթար Լոռու մարզում․ Վանաձորում բախվել են Volkswagen Golf-ն ու Hino 700-ը․ Volkswagen-ը վերածվել է մետաղի ջարդոնի, իսկ վարորդը եղել է ոչ սթափ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։25-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի 2-րդ հասցեի մոտ բախվել են Լոռու մարզի բնակիչ 62-ամյա Արմեն Ղ․-ի վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենան և Արարատի մարզի բնակիչ 54-ամյա Կարեն Ս․-ի վարած Hino 700 մակնիշի բեռնատարը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արմեն Ղ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն, սակայն հրաժարվել է ստացիոնար բուժօգնությունից։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության։ Պարզվել է, որ Արմեն Ղ․-ն եղել է ոչ սթափ։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները ՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումատակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Բազումի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Վթարի փաստով՝ ՊԾ Լոռու մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվել, և դրանք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15460 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35675 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց