211652_close_icon
views-count81109 դիտում article-date 12:31 28-10-2017

Արտակարգ դեպք Նուբարաշենի բանտում. սպանության գործով մեղադրյալ, 80-ամյա քաղաքացին բանտախցում ինքնասպան է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Ժամը 16։00-ի սահմաններում Նուբարաշենի բանտի թիվ 008 խցում հագուստի կապիչ թելով մահճակալից կախվելու միջոցով ինքնասպան է եղել դատապարտյալ, 80-ամյա Բախշի Երիցյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս մեղադրվում էր ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշով և 2015 թվականին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/02/02/41789/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, 2015 թվականի փետրվարի 2-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննչական խումբը՝ բաժնի պետ Սահակ Գրիգորյանի, ավագ քննիչներ Լևոն Լևոնյանի, Տիգրան Ղազարյանի և քննիչ Անդրանիկ Խաչատրյանի գլխավորությամբ քննչական փորձարարություն էին կատարել Ֆուչիկի 24 շենքի թիվ 30 բնակարանում: Նշված բնակարան էր բերվել հունվարի 31-ին այդ նույն բնակարանում առանձնակի դաժանությամբ սպանություն կատարած գլխավոր կասկածյալը՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ, 78-ամյա Բախշի Երիցյանը: Ֆոտոլրագրողը հայտնել էր որ ներսում քննչական աշխատանքները ղեկավարող ավագ քննիչ Լ. Լևոնյանին Բ. Երիցյանը մանեկենի վրա ցույց էր տվել, թե ինչպես էր մի քանի անգամ հարվածել իր զոհին, որից հետո նրան քարշ էին տվել դեպի խոհանոցի կողմը և փորձել էին գցել տան նկուղ, սակայն Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության և նույն բաժնի համայնքային ոստիկանութան ծառայողները Մաշտոցի ոստիկանապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ կարողացել էին օպերատիվ գործողությունների արդյունքում Բ. Երիցյանին, նրա կնոջը՝ 63-ամյա Էլմիրա Ծատուրյանին և տաքսու վարորդին՝ 50-ամյա Ռաֆիկ Մկրտչյանին բերման ենթարկել ոստիկանութան Մաշտոցի բաժին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր