211652_close_icon
views-count31395 դիտում article-date 10:43 14-11-2017

Նուբարաշենի բանտում էլ արշալույսները խաղաղ չեն. կալանավորը բողոքում է, որ մեկ այլ կալանավոր բանտախցում իրենից գողություն է արել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 1-ին մասով ստացվել է քրեական գործ, որը հարուցվել ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Նուբարաշենի բանտի կալանավոր, 30-ամյա Գևորգ Հարությունյանը հայտնել է բանտի ղեկավարությանը, որ, դեռևս չպարզված հանգամանքներում, նշված բանտի թիվ 012 կալանավոր, 27-ամյա Կարեն Զախարյանը գողացել է իր սպորտային համազգեստը, շապիկը, տաբատը և սպորտային կոշիկները: Նա տեղեկացրել է նաև, որ գողության հետևանքով իրեն պատճառվել է մոտ 80 հազար դրամի վնաս: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր