211652_close_icon
views-count62161 դիտում article-date 17:12 22-10-2017

Արարատի մարզում վթարի է ենթարկվել Մայր Աթոռ հոգևոր միաբանության անդամը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում բախվել են Վաղարշապատ քաղաքի բնակիչ, 33-ամյա Արթուր Շագվերդյանի վարած Nissan Tiida մակնիշի 34 NO 161 համարանիշի և Արևաշատ գյուղի բնակիչ, 78-ամյա Հրաչիկ Մկրտչյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 10 ՏԼ 880 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի վարորդ Հ. Մկրտչյանն ու նրա ուղևոր, 65-ամյա Էմմա Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարատկի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները: Ժամանել են նաև Ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Ռուբեն Բադալյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկույթուններով՝ Nissan-ի վարորդ Ա. Շագվերդյանը Խոր Վիրապ եկեղեցու քահանան է և Մայր Աթոռ հոգևոր միաբանության անդամ է: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր