8451 դիտում
12:17 18-10-2017
Մոսկվայում հայ տաքսիստ է ձերբակալվել, ով մեղադրվում է իր ուղևորներին թունավորելու մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մոսկվայում 1,5-ամսյա կալանքի է առնվել ՀՀ քաղաքացի Վահագն Կարապետյանը։ Այդ մասին հաղորդում է «Մոսկվա» գործակալությունը։
Վերջինիս մեղադրում են իր ուղևորներին թունավորելու մեջ։ 29-ամյա երիտասարդը մասնավոր ուղևորափոխադրումներ էր իրականացնում 2015 թվականից։
Կարապետյանի վարձակալած բնակարանում իրավապահները հայտնաբերել են 20 բջջային հեռախոս, 98 ձեռքի ժամացույց, ինչպես նաև 190 հատ ուժեղ ազդեցության «Կլոզապին» հաբ։
Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ «Դիտավորյալ առողջությանը վնաս հասցնելը, որն առաջացրել է մարդու մահ» և «Կողոպուտ՝ մարդու առողջությանը մեծ վնաս հասցնելու հետևանքներով» հոդվածներով։
Նախաքննության վարկածով՝ նա իր ուղևորներին առաջարկել է հանքային ջուր, որի մեջ նախապես լցրել է հոգեմետ դեղորայք, իսկ որոշ ժամանակ անց, երբ դեղորայքը սկսել է ազդել, թալանել է նրանց։
Վ. Կարապետյանն ընդունել է իր մեղքը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1540 դիտում
15:07 12-03-2023
Իրանում աշակերտուհիներին թունավորելու կասկածքով 100 մարդ է ձերբակալվել
18306 դիտում
14:02 27-09-2017
Լույս է տեսել ազատամարտիկ տաքսիստ Արմեն Մարգարյանի «Պապերիս կանչը» բանաստեղծությունների ժողովածուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ