211652_close_icon
views-count370 դիտում article-date 09:54 07-04-2026

Իրանական ռազմավարությունը ենթադրում է Հորմուզի նեղուցի վրա ամբողջական վերահսկողության պահպանում

Ի պատասխան Իրանի նավթաքիմիական արդյունաբերական ենթակառուցվածքներին հասցված հարվածների, այս գիշեր իրանական կողմը խոցել է մեծությամբ աշխարհում չորրորդ «Saudi Basic Industries Corporation»-ի նավթաքիմիական գործարանը Սաուդյան Արաբիայում։

Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Իրանի նման գործողությունները պատերազմում ունեն օպերատիվ արձագանքման բնույթ, իսկ երկարաժամկետ իրանական ռազմավարությունը ենթադրում է Հորմուզի նեղուցի վրա ամբողջական վերահսկողության պահպանում նաև հետպատերազմական շրջանում, որին միտված օրենսդրական քայլեր է ձեռնարկում այս երկրի խորհրդարանը մի կողմից, և դիվանագիտական աշխատանք Օմանի հետ ԱԳՆ-ն՝ մյուսից։

Երեկ, երբ Սպիտակ տանը ներկայացվում էր ամերիկյան խոցված ինքաթիռի օդաչուի՝ Իրանի տարածքից տարհանման գործողությունը, ԱՄՆ-ի Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Քեյնը ուշագրավ հայտարարություն է արել, որից կարելի է եզրակացություններ անել սովորական իրանցիների՝ այս պատերազմում վարքագծի մասին։

Նա, մասնավորապես, նշել է, որ տարհանման գործողության ժամանակ տեղի բնակիչներից նույնիսկ փոքր հրազեն ունեցող յուրաքանչյուր իրանցի կրակել է ամերիկյան ուղղաթիռների վրա»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր