211652_close_icon
views-count1513 դիտում article-date 15:07 12-03-2023

Իրանում աշակերտուհիներին թունավորելու կասկածքով 100 մարդ է ձերբակալվել

Իրանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իրան դպրոցներում տեղի ունեցած միջադեպերի հետ կապված ավելի քան 100 մարդ է ձերբակալվել Թեհրան, Ղոմ, Զանջան, Խուզեստան, Համադա, Ֆարս, Գիլան, Արեւմտյան Ադրբեջան, Արեւելյան Ադրբեջան, Կորդեստան եւ Խորասան Ռազավի նահանգներում, որտեղ խնդիրներ են առաջացրել աշակերտուհիների առողջության հետ, հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը։

Նախաքննությամբ պարզվել է, որ որոշ դեպքերում դրանք արկածախնդիր ապրելակերպ վարող մարդիկ են, ովքեր ստեղծված հոգեբանական մթնոլորտի ազդեցությամբ փորձում են խանգարել դասերը՝ օգտագործելով անվնաս, սակայն գարշահոտ նյութեր։ Իրավական հետաքննությունը շարունակվում է՝ որոշակիություն ձեռք բերելու եւ վերջնական արդյունքի հասնելու համար, ասվում է զեկույցում։

Այնուամենայնիվ, որոշ կալանավորներ ունեն շարժառիթներ եւ ձգտում են վախ եւ սարսափ մտցնել ժողովրդի եւ ուսանողների մեջ, փակել դպրոցները եւ թշնամանք հրահրել Իսլամական Հանրապետության նկատմամբ: Նախարարությունը հավելել է, որ հետաքննություն է իրականացվում՝ բացահայտելու այդ հանցավոր տարրերի եւ ահաբեկչական կազմակերպությունների, այդ թվում՝ Մոջահեդների (MKO) միջեւ հնարավոր կապերը:

Նմանատիպ նյութեր