211652_close_icon
views-count19405 դիտում article-date 22:37 14-10-2017

Արտակարգ դեպք Վանաձորում. «Լուսավոր Հայաստան» կուսակցության գրասենյակից գողություն է կատարվել

[url=https://shamshyan.com/hy/]Shamshyan.com[/url]-ի տեղեկություններով, հոկտեմբերի 12-ին, գողություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:25-ից մինչև 21:25-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 16 հասցեում գործող «Լուսավոր Հայաստան» կուսակցության գրասենյակի նախամուտքից գողացել են ձեռքի պայուսակ: Գ. Շամշյանի տեղեկություններով, պայուսակը պատկանել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 52-ամյա Կարինե Մարտիրոսյանին, իսկ պայուսակում եղել է 15 հազ. դրամ, պոլիէթիլենային 2 փաթեթ, որոնց մեջ եղել են տարբեր տեսակ պարագաներ, բանկային քարտ, և օծանելիքներ: Ըստ Կ. Մարտիրոսյանի հայտարարության, գողության պատճառով ինքը կրել է 130 հազ. դրամի վնաս: Փաստի առթիվ ոստիկանության Տարոնի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Գ. Շամշյանի տեղեկություններով, Կ. Մարտիրոսյանը որպես ուսուցչուհի աշխատում է Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոցում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր