39681 դիտում
11:52 20-10-2017
Գողություն՝ «Ալյանս» ՍՊԸ-ի գրասենյակից. գողացել են չհրկիզվող պահարանն ու համակարգիչը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 19-ին, գողություն է տեղի ունեցել Երևանում։ Երևանի բնակիչ՝ 33-ամյա Էդվարդ Սնխչյանը Ոստիկանության Կենտորանական բաժին հայտնել է, որ հոկտեմբերի 18-ին, ժամը 21։00-ից մինչև հոկտեմբերի 19-ի ժամը 09։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Ռոստոմի փողոցի 28 հասցեում գտնվող «Ալյանս» ՍՊԸ-ի գրասենյակը և այնտեղից գողացել չհրկիզվող պահարանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գողը կամ գողերը գրասենյակից տարել են նաև «նոթբուք» համակարգիչ։
Փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնական բաժնում հետաքննություն է սկսվել։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ -ետախուզական գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին, ինչպես նաև գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ՍՊԸ-ն զբաղվում է պարֆյումերիայի ներմուծմամբ և, ըստ տեղեկությունների, չհրկիզվող պահարանում եղել է 800 հազարից 1 մլն դրամ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
40271 դիտում
19:18 15-12-2023
Գողություն՝ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում գրանցված կենդանիների խնամքի կենտրոնից գողացել են չհրկիզվող պահարանը․