211652_close_icon
views-count19423 դիտում article-date 14:46 05-10-2017

Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են 2 Nissan-ները, Mercedes-ն ու LADA-ն. վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված վայրում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 4-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:05-ի սահմաններում Գայի և Մյասնիկյան պողոտաների հատման վայրում բախվել են Ռուբեն Մկրտչյանի վարած LADA ВАЗ 2114 մակնիշի 35 FM 490 համարանիշի, Արման Մկրտչյանի վարած Nissan March մակնիշի 34 VQ 073 համարանիշի, Ստյոպա Խաչատրյանի վարած Mercedes մակնիշի 01 SM 770 համարանիշի և Լուսինե Հարությունյանի վարած Nissan Tida մակնիշի 34 VQ 073 համարանիշի ավտոմեքենաները, իսկ ВАЗ 2114-ը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված վայրում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Wստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Հովհաննես Մանուչարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր