211652_close_icon
views-count89347 դիտում article-date 10:59 04-10-2017

Երեկ Նորագավիթում հրազենային վնասվածքներ ստացած «Ջոն» մականվամբ 48-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, գիշերը ժամը 01։00-ից 01։30-ն ընկած ժամանակահատվածում «Էրեբունի» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացավ Նորագավիթ 8-րդ փողոցի բնակիչ՝ 48-ամյա Սամվել Ավագյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել «որովայնի խոռոչի թափանցող վնասվածքներ» ախտորոշմամբ, ծայրահեղ ծանր վիճակում։ Բժիշկները մի քանի ժամ կենաց-մահու պայքար էին տվել, որպեսզի փրկեին նրա կյանքը, սակայն հրազենային վնասվածքները անհամատեղելի էին կյանքի համար։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/10/03/1078951/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, երեկ՝ հոկտեմբերի 3-ին, կրակոցներ էին հնչել Երևանում: Անհայտ անձը Նորագավիթ 8-րդ փողոցում հետապնդել էր մի քաղաքացու և նրա ուղղությամբ կրակոցներ արձակել: Քաղաքացին՝ 48-ամյա Սամվել Գառնիկի Ավագյանը, «որովայնի խոռոչի թափանցող վնասվածքներ» ախտորոշմամբ տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, ում կյանքի համար բժիշկները պայքարում էին: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանի և քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ, Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Հրաչ Խոստեղյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Մհեր Արզումանյանի գլխավորությամբ ժամանել էին դեպքի վայր, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի և բաժնի պետի տեղակալ Կամո Շառոյանի գյխավորությամբ: Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 34 -104 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 129+
129+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր