51535 դիտում
15:35 02-10-2017
Արտակարգ դեպք Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում. ավազահանքը փլվել է քաղաքացու վրա, նրան մեծ դժվարությամբ դուրս են բերել գյուղացիները
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ուրցաձոր գյուղի վարչական տարածքից միջին տարիքի տղամարդը ծանր կայուն ախտորոշմամբ տեղափոխվել է Արարատի բժշկական կենտրոն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրան հիվանդանոց են տեղափոխել Ուրցաձոր գյուղում գտնվող ավազահանքի մոտից, որտեղից գյուղացիները ավազ են դուրս բերում և այսօր՝ հոկտեմբերի 2-ին, տուժածը, ով, ըստ տեղեկությունների, նույն գյուղի բնակիչ՝ միջին տարիքի Արթուր Խաչատրյանն է, փորձել է ավազ դուրս բերի, և ավազաշերտը լցվել է նրա վրա։
Գյուղացիները նրան մեծ դժվարությամբ դուրս են բերել ավազի տակից։
Այս պահին դեպքի վայր են ժամանում ոստիկանության Արարատի մարզային վարչության, Ոստիկանության Արարատի բաժնի և նույն բաժնի հետաքննչական բաժանմունքի ծառայողները։
Փաստի առթիվ Ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
[color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: