211652_close_icon
views-count20725 դիտում article-date 12:43 28-09-2017

Ավտովթար Լոռու մարզում. Վանաձորում 27-ամյա վարորդը BMW-ով բախվել է Mercedes-ին, կա վիրավոր, վթարի վայրի հարևանությամբ բնակվողները պահանջում են տեսախցիկ տեղադրել այդ հատվածում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Գույժ Գևորգյանը Վանաձոր քաղաքում իր վարած BMW մակնիշի 80 VM 707 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Վանաձորի բնակիչ՝ 63-ամյա Վազգեն Բադալյանի վարած Mercedes մակնիշի 35 DD 003 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով BMW-ի ուղևոր Գերասիմ Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Վանաձորի պահպանվող հատուկ տարածք։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրի հարևանությամբ բնակվող քաղաքացիներն պահանջում են, որպեսզի նշված հատվածում տեղադրվի տեսախցիկ, քանի որ վերջերս արված ասֆալտապատումից հետո այդ ճանապարհահատվածը որոշ «վայ» վարորդների համար դարձել է «ավտոգոնկայի» տարածք։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր