Ավտովթար՝ Լոռու մարզում․ Վանաձորում 30-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին և կողաշրջվել․ վթարի պատճառը եղել է «ՎԱԶ 2107»-ի վարորդը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացի 59 հասցեի դիմաց Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Պավել Պ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 4-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արման Սուքիասյանի, վաշտի հրամանատար Հրաչ Ամիրխանյան և դասակի հրամանատար Անդրանիկ Չոբանյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են ավագ պարեկ Արման Ադամյանը և կրտսեր պարեկ Մամիկոն Սարգսյանը։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Վանաձորի տարածքային տեղամասի աշխատակիցները՝ տնօրեն Արման Ափինյանի գլխավորությամբ։
Ըստ նախնական տեղեկությունների վթարի պատճառը եղել է Լոռու մարզի բնակիչ 75-ամյա Սամվել Ս․-ի կողմից «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով «Opel Astra»-ի վարորդի համար վթարային իրավիճակ ստեղծելը։
Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։