Ավտովթար՝ Լոռու մարզում․ Վանաձորում 33-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է կայանված մեկ այլ «Mercedes»-ի և «Opel Zafira»-ի, վերջինն էլ առաջ է ընթացել ու բախվել է «Opel Astra»-ի․ 1 հոգի դիմել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հոկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցում՝ թիվ 6 հասցեի դիմաց, Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Սիրանուշ Ք․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mercedes», «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաների, վերջինն էլ առաջ է ընթացել ու բախվել «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյյանը, վթարի հետևանքով 1 հոգի հետազոտման նպատակով դիմել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պաշտոնի ժամանակավոր կատարող Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, վաշտի հրամանատար Հրաչ Ամիրխանյանի և դասակի հրամանատար Միքայել Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արամ Մանուկյանը և Սերյոժա Ղազարյանը։
Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են կայանված ավտոմեքենաների վարորդների և հետազոտման նպատակով հիվանդանոց դիմած քաղաքացու ինքնությունը։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։