211652_close_icon
views-count35981 դիտում article-date 16:39 25-09-2017

42-ամյա հովիվը դարձել է խաբեության զոհ. 3 եզդի նրանից խաբեությամբ յուրացրել են 1 մլն 500 հազար դրամի գառ ու ոչխար

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ՝ 43-ամյա Անդրանիկ Քալաշյանին վստահված 11 գլուխ գառը, 23 գլուխ ոչխարը խաբեությամբ յուրացնելու փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Բաղրամյանի և Ամասիայի բաժինների քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, համատեղ ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ սեպտեմբերի 8-ից մինչև սեպտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղի բնակիչ՝ 21-ամյա Մրազ Ուսուբյանը յուրացրել է Ա. Քալաշյանին պատկանող գառներն ու ոչխարները։ Ոստիկանները պարզել են, որ Մ. Ուսուբյանը, ով հովիվ է, նախկինում դատված Հրազդան քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Խալիլ Մստոյանի ու Հրազդան քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Լենա Ուսուբյանի միջոցով յուրացրած գառներն ու ոչխարները իրացրել են, մի մասը՝ Երևան քաղաքում, մի մասը՝ Գյումրի քաղաքի «Մայր Հայաստան» կոչվող տարածքում։ Ոչխարների առ ու վաճառքով զբաղվող ոմն Լևոնին են նրանք այդ ամենը վաճառել։ Յուրացման պատճառով Ա. Քալաշյանը կրել է 1 մլն 500 հազար դրամի վնաս։ Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ոչխարների առ ու վաճառքով զբաղվող Լևոնի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր