211652_close_icon
views-count80844 դիտում article-date 15:09 22-09-2017

Առեղծվածային դեպք Երևանում. մայրը պնդում է, որ իր 14-ամյա աղջկան բռնաբարել են

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Երևան քաղաքի բաժիններից մեկում հետաքննություն է սկսվել երեկ՝ սեպտեմբերի 21-ին, Ոստիկանություն դիմած 57-ամյա Միխայիլ Կ.-ի դիմումի կապակցությամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը, ժամը 14։00-ի սահմաններում եղբոր աղջիկը՝ 14-ամյա Ի. Կ.-ն դուրս է եկել տանից և նրա գտնվելու վայրի մասին ոչ մի տեղեկություններ չունեն։ Ահազանգով նշված հասցե մեկնած հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչին երեխայի մայրը՝ 43-ամյա Ա. Ս.-ն, հայտնել է, որ սույն թվականի օգոստոսին իր աղջկա ծանոթ Արտակ Հ.-ն սեռական հարաբերություններ է ունեցել երեխայի հետ։ Մայրը ոստիկաններին է ներկայացրել նաև իրենց կողմից հայտնաբերված երեխային։ Հետաքննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ոստիկանությոնը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Արտակ Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր