171672 դիտում
20:46 07-10-2018
Արտակարգ դեպք Հայաստանի մարզերից մեկում. 50-ամյա մայրը դիմել է ոստիկանություն, որ 40-ամյա ազգականը բռնաբարել է իր 9-ամյա աղջկան
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, ոստիկանության մարզային վարչություններից մեկում դիմում է տվել մարզի բնակիչ, 50-ամյա Սվետլանա Պ.-ն, և հայտնել, որ իր ազգական, համագյուղացի, 40-ամյա Սարգիս Գ.-ն, իրենց տանը բռնաբարել է իր 9-ամյա աղջկան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սվետլանա Պ.-ն իր բնակության վայրի ոստիկանության հետաքննչական բաժանմունքի հետաքննիչին հայտնել է, որ երեխան սովորում է իրենց գյուղի դպրոցի 3-րդ դասարանում և ավելի շուտ ոստիկանություն չի դիմել, քանի որ ուշ ժամ է եղել:
Գ. Շամշյանի տեղեկություններով, տարածքի ոստիկանությունը հայտնաբերել է Սարգիս Գ.-ին, ով ստորագրությամբ այնուհետև բաց է թողնվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1972 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)