95213 դիտում
18:28 18-09-2017
Գեղարքունիքի մարզում 19-ամյա վարորդը Toyota Camry-ով բախվել է գերեզմանների երկաթյա դարպասին և տեղում մահացել
Երեկ՝ սեպտեմբերի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում Մարտունի քաղաքի Երևանյան փողոցի բնակիչ, 29-ամյա Մարգար Հովհաննիսյանը իր վարած Toyota Camry մակնիշի 35 MO 928 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 67-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի եզրին գտնվող գերեզմանոցի երկաթյա դարպասին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մ. Հովհաննիսյանը տեղում մահացել է:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժանանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արտավազդ Ղազարյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Ավետիսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ Մարտունու ոստիկանապետի գլխավորությամբ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
28748 դիտում
19:00 28-07-2019
Երևանում Toyota Vitz-ի վարորդը բախվել շինության պատին և երկաթյա դարպասին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ