211652_close_icon
views-count28568 դիտում article-date 19:00 28-07-2019

Երևանում Toyota Vitz-ի վարորդը բախվել շինության պատին և երկաթյա դարպասին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:55-ի սահմաններում, Toyota Vitz մակնիշի 77 FT 773 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Բաղյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին և երկաթյան դարպասին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, որը երիտասարդ կին է եղել, տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի հետևանքով ավտոմեքենան մասամբ հայտնվել է ճանապարհի մեջտեղում: Այս պահին վարորդի հարազատները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից դեպքի վայր է ժամանում օրվա հերթապահ հետաքննիչը: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր