211652_close_icon
views-count34639 դիտում article-date 10:05 16-09-2017

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. տան նախասրահում հայտնաբերվել է 76-ամյա կնոջ դի, պատճառը գազաբալոնի պայթյունն է եղել

Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Ոստիկանության Մեծամորի բաժին ահազանգ է ստացվել, որ Ակնալիճ գյուղում գտնվող անասնագոմերին հարակից տներից մեկում կնոջ դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Մեծամորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Ֆրանգյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը՝ պետի տեղակալ Ղազարյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված տան հարակից նախասրահում հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 76-ամյա Օլյա Սուվորյանի դին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս մահացել է տան նախասրահում գազի բալոնի արտահոսքից առաջացած պայթյունից։ Դատաբժշկի նախնական տվյալներով՝ դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ։ Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր