211652_close_icon
views-count51640 դիտում article-date 10:43 20-11-2024

Ողբերգական ավտովթար՝ Լոռու մարզում. «Lada»-ն գլխիվայր հայտնվել է ձորակում. կա 1 զոհ, 2 վիրավոր. բոլորը Ռուսաստանից վերադարձել էին Հայաստան. ժամանել է քրեական ոստիկանության Լոռու մարզի վարչության պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցե Լոռու մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ Մարգահովիտ գյուղի վարչական տարածքում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Արթուր Խ.-ն իր վարած «Lada» մակնիշի ավտոմեքենայով, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արթուր Խ.-ն տեղում մահացել է, իսկ ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 34-ամյա Գերասիմ Ա.-ն և 21-ամյա Արամ Խ.-ն մամնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկրարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:  

Օպերատիվորեն ժամանելեն նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ:  

Տարածքը սահմանազատել են նույն դասակի պարեկ Վազգեն Ղանդիլյանն ու կրտսեր պարեկ Անդրանիկ Էվոյանը:  

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական վարչության պետ Խորեն Բարխոյանը:  

Վթարի  մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Հայարփի Սահակյանի և Արման Պետրոսյանի գլխավորությամբ:
 
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
 
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան վերամբարձ կռունկով դարձի է բերվել և տեղափոխվել ՊԾ Լոռու մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք:  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորները Ռուսաստանի Դաշնությունից էին վերադարձել Հայաստան:  

Տեսանյութի ամբողջական տարբերակը կարող եք դիտել SHAMSHYAN.com-ի տելեգրամի ալիքում:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր