74492 դիտում
20:20 22-03-2022
Արտակարգ դեպք Լոռու մարզում. ՀՀ ՊՆ զորամասի 3 զինծառայողներ տարբեր աստիճանի այրվածքներով ու վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց. պատճառը՝ ավտոմեքենայում առաջացած պայթյունն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ մարտի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: ժամը 16:00-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ «դեմքի շրջանի առաջին, երկրորդ աստիճանի այրվածք», «դեմքի շրջանի առաջին, երկրորդ աստիճանի և աջ դաստակի դրսային մակերեսի առաջին, երկրորդ աստիճանի այրվածք» և «դեմքի շրջանի առաջին, երկրորդ աստիճանի այրվածք, ձեռքերի դաստակների առաջին, երկրորդ աստիճանի այրվածք, գլխուղեղի ցնցում» ախտորոշումներով իրենց մոտ է տեղափոխվել 3 քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Գևորգ Ազիզյանը, վարչության պետի ծառայության գծով տեղակալ Լյուդվիգ Ղանդիլյանը և ոստիկանության Սպիտակի բաժնի պետ Սերգեյ Մալաքյանը:
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները հետազոտման մեջ են և այդ պահին հնարավոր չէ կատարվածի մասին բացատրություն տալ:
Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորներին, ոստիկանները պարզել են, որ նրանք են՝ Լոռու մարզի բնակիչներ, 23-ամյա Նորիկ Շ.-ն, 23-ամյա Նարեկ Կ.-ն, 23-ամյա Հովհաննես Դ.-ն:
Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Պապիկյանի գլխավորությամբ, պարզել են, որ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, Շիրակամուտ գյուղի վերջնամասում Հովհաննես Դ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենայում գազի արտահոսքի բռնկումից առաջացած հարվածային ալիքից վերջիններս ստացել են նշված մարմնական վնասվածքները:
Փաստի առթիվ ոստիկանության Սպիտակի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հովհաննես Դ.-ն Շիրակամուտ գյուղի վերջնամասում գտնվող գազալցակայանում ավտոմեքենան լիցքավորելուց հետո դուրս է եկել ու հետո տեղի է ունեցել նշված դեպքը:
3 վիրավորները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2029 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)