211652_close_icon
views-count61058 դիտում article-date 11:49 11-09-2017

Արարատի մարզում 62-ամյա վարորդը Volkswagen-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։55-ի սահմաններում Խաչփառ գյուղի գլխավոր փողոցում Արարատի մարզի Հովտաշատ գյուղի բնակիչ՝ 62-ամյա Լևիկ Բաղդասարյանը իր վարած Volkswagen Vento մակնիշի 33 DL 941 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Հարություն Թորոսյանն ու Գեղամ Մովսիսյանը։ Տեղում է նաև Խաչփառի գյուղապետ Շահեն Մարտիրոսյանը։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության օպերլիազոր Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Հրաչյա Թորոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու հետաքննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը։ Դեպք վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ է գործել շտապօգնության բրիգադը, և բժիշկները նախ տեղում առաջին օգնություն են ցուցաբերել, իսկ նրանց հիվանդանոց է ուղեկցել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանը։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր