211652_close_icon
views-count37492 դիտում article-date 10:54 11-09-2017

Ավտովթար Լոռու մարզում. բախվել են ուղևորատար ГАЗель-ն ու Mercedes-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցում միմյանց են բախվել Վահագն Քալաշյանի վարած ГАЗель մակնիշի 0566 Լ համարանիշի և Կարեն Նալբանդյանի վարած Mercedes Vito մակնիշի 44 VV 344 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Ըստ նախնական տեղեկությունների՝ ГАЗель-ը թույլատրելի հատվածում կատարել է շրջադարձ, իսկ Mercedes-ը հետընթաց կատարելիս հարվածել է ГАЗель-ին: Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գամարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ГАЗель-ը հաշվառված է Ռ և Հ Տրանս» ՍՊԸ-ում և սպասարկում է թիվ 8 երթուղին, իսկ վթարի պահին երթուղայինում ուղևորներ չեն եղել: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր