211652_close_icon
views-count78105 դիտում article-date 19:53 10-09-2017

Առեղծվածային դեպք Կոտայքի մարզում. Ոստիկանները, փրկարարներն ու ջրասուզակները Գյումուշի ջրամբարում որոնում են 27-ամյա աղջկա դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` սեպտեմբերի 10-ին ոստիկանության Չարենցավանի և Հրազդանի բաժինների ծառայողներն Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Չարենցավանի թիվ 47 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարներով, ջոկատի հրամատար Հայկ Ասատրյանի, Չարենցավանի ոստիկանապետ Սամվել Տոնոյանի, Հրազդանի ոստիկանապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ վաղ առավոտվանից որոնողական աշխատանքներ են սկսել Սոլակ գյուղից մինչև Չարենցավանի վարչական տարածքում գտնվեղ Գյումուշի ջրամբար: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` երեկ սեպտեմբերի 9-ին ոստիկանության Հրազդանի բաժին են դիմել Սոլակ գյուղի բնակիչ 27-ամյա Անժելա Մ-ի հարազատները և հայտնել են, որ վերջինս դուրս է եկել տնից և չի վերադարձել: Հարազատները ոստիկաններին տեղեկացրել են, որ աղջիկը, ով ունի առողջական խնդիրներ հաճախակի է հայտնել, որ իր կյանքին վերջ է տալու: Հրազդանի ոստիկանները մոտ 7-8 կիլոմետր որոնողական աշխատանքներ են կատարել, որոնց հետո միացել են աղջկա հարազատները և արդեն Գյումուշի ջրամբարում` ափին, հայտնաբերել են աղջկա հողաթափը, իսկ ջրամբարի մեջ` գլխարկը: Արդեն 4 ժամից ավելի է ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի հատուկ ջրասուզակների ջոկատը` հրամանատար Արթուր Ճզմաչյանի գլխավորությամբ Գյումուշի ջրամբարում ջրասուզակ-փրկարարների հետ սկսել են որոնողական աշխատանքները: Ջրասուզակ- փրկարար Արթուր Խաչատրյանը մեծ դժվարությամբ է սուզվում, քանի որ անզեն աչքով երևում է, որ ջրամբարը լցված է կենցաղային և շինարարական աղբով: Որոնողական աշխատանքներն այս պահին շարունակվում են: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 138+
138+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր