211652_close_icon
views-count68383 դիտում article-date 18:42 13-07-2018

Արտակարգ իրավիճակ Կոտայքի մարզում. փրկարարներն ու Սևանի ջրասուզակները, վտանգելով իրենց կյանքը, Շամիրամի ջրանցքում որոնում են քաղաքացու դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 13-ին, արտակագ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։00-ից 15։30-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, ով հայտնել է, որ Չարենցավան քաղաքի Շամիրամի ջրանցք հոսող ջրատարում նկատել է մի քաղաքացու, ում ջրի ալիքները տանում էին Շամիրամի ջրանցքի ուղղությամբ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչւթյան խումբը՝ վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Էդիկ Գալստյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները։ Տեղում են նաև ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆայել Պետրոսյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ջրասուզակները մեծ դժվարությամբ էին կարողանում մտնել նշվա հատված, քանի որ կատլավանը բավականին խորն է և 30 մետրից ավելի ջրասուզակները չէին կարողանում որոնողական աշխատանքներ կատարել։ Քամին այնքան ուժեղ էր, որ փրկարարների և ոստիկանների գլխից գլխարկներն էր շպրտում։ 2 ժամից ավելի որոնողական աշխատանքներ կատարելուց հետո Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ Է. Գալստյանը իրավիճակի մասին հեռախոսով տեղեկություն էր փոխանցում փրկարար ծառայության տնօրեն, փրկարար ծառայության գնդապետ Արտակ Նահապետյանին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Նահապետյանը կատարվածի մասին զեկուցել է ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանին, վերջինս էլ իր հերթին արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել Ջրային տնտեսության կոմիտեի ղեկավարի հետ, որպեսզի վաղը ժամանակավորապես ջրի հոսքը կանգնեցնեն, ինչը հնարավորություն կտա ջրասուզակներին առանց իրենց կյանքը վտանգելու կատարել որոնողական աշխատանքներ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր