45126 դիտում
11:47 06-09-2017
Սեպտեմբերի 7-8-ին ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, սակայն սեպտեմբերի 9-ից կրկին շոգերը կվերադառնան. Գագիկ Սուրենյան
Հանրապետության տարածքում արդեն 20 օր է, անձրևներ գրեթե չեն դիտվել, վերջին անձրևները եղել են օգոստոսի 17-ին, որից հետո մինչ օրս կրկին հաստատվել է առանց տեղումների եղանակ։ Չոր եղանակը ուղեկցվել է բարձր ջերմային ֆոնով։
Այսօր աշնան 6-րդ օրն է, սակայն օդի ջերմաստիճանը շարունակում է մնալ ռեկորդային բարձր։ Երեկ Երևանում օդի ջերմաստիճանը հասել է +37,2 աստիճանի, որը 0,7 աստիճանով գերազանցել է 2007թ սեպտեմբերի 5-ին գրանցված ռեկորդը, +36,5 աստիճանը։
Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, սպասում ենք էլ ավելի բարձր ջերմաստիճան։ Արարատյան դաշտում և Երևանում այն կհասնի +38 աստիճանի, որը կրկին համարվում է ռեկորդային բարձր՝ այս օրվա համար, և նորման գերազանցում է 6-8 աստիճանով։
Բացի բարձր ջերմային ֆոնից և առանց տեղումների եղանակից, օդում խոնավությունը գրեթե բացակայում է. Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտիներում, ինչպես նաև Երևանում ցերեկը հարաբերական խոնավությունը նվազում է մինչև 10-15 տոկոս, որը շատ ցածր ցուցանիշ է։
Սեպտեմբերի 7-8-ին Հայաստան Սև ծովի շրջաններից կներթափանցեն ցուրտ օդային հոսանքներ, ինչի արդյունքում բոլոր մարզերում օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, սեպտեմբերի 7-ին կեսօրից հետո Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի, Կոտայքի լեռնային գոտիներում և Գեղարքունիքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, սեպտեմբերի 8-ից կրկին հանրապետության ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ։
Սեպտեմբերի 9-11-ին Հայաստանը նորից կգտնվի արաբական անապատներից եկող տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին հայտնեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
Նմանատիպ նյութեր
32435 դիտում
12:14 22-06-2018
Շոգերը մոտենում են, հունիսի 27-ին Երևանում ջերմաստիճանը կհասնի +38 աստիճանի. Գագիկ Սուրենյան
8385 դիտում
14:26 22-09-2016
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 24-ի ցերեկը կնվազի 9-10 աստիճանով. Գագիկ Սուրենյան
14727 դիտում
16:12 13-03-2016
Գարունը վաղվանից հետ կնահանջի, օդի ջերմաստիճանը 10-12 աստիճանով կնվազի. Գագիկ Սուրենյան