8469 դիտում
14:26 22-09-2016
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 24-ի ցերեկը կնվազի 9-10 աստիճանով. Գագիկ Սուրենյան
Հանրապետության տարածքին Սկանդինավիայի շրջաններից մոտենում է ցուրտ մթնոլորտային ճակատ: Այսօր երեկոյան ժամերին և գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Կոտայքում և Գեղարքունիքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, վաղը Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Կոտայքում և Գեղարքունիքում ժամանակ առ ժամանակ, իսկ մյուս մարզերում երեկոյան ժամերին կրկին սպասվում է անձրև և ամպրոպ։
Սեպտեմբերի 24-ին այդ ճակատի ներխուժմամբ պայմանավորված՝ երկրի ողջ տարածքում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա նաև կարկուտ:
Սեպտեմբերի 25-27-ին հանրապետության ողջ տարածքում կրկին կհաստատվի առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-23-ին էապես չի փոխվի, սեպտեմբերի 24-ի ցերեկը կնվազի 9-10 աստիճանով, իսկ սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ինչի արդյունքում այդ գիշեր Շիրակում, Լոռիում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային բնակավայրերում օդում սպասվում է -2...-3 աստիճան ցուրտ: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին հայտնեց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նմանատիպ նյութեր
1363 դիտում
16:34 08-05-2023
Օդի ջերմաստիճանը մայիսի 8-9-ի ցերեկը կնվազի՝ 2-3 աստիճանով, 10-11-ը կբարձրանա 3-5 աստիճանով
45255 դիտում
11:47 06-09-2017
Սեպտեմբերի 7-8-ին ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, սակայն սեպտեմբերի 9-ից կրկին շոգերը կվերադառնան. Գագիկ Սուրենյան
1315 դիտում
13:25 27-08-2023
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 27-28-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 29-ի ցերեկը կնվազի 4-8 աստիճանով
Այս բաժնից
922 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
790 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
811 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը